Մատչելիության հղումներ

Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի փողոցներում հազարավոր մարդիկ անցած գիշեր տոնում էին իրենց պետության անկախության հռչակումը. տեղական ժամանակով կեսգիշերին Հարավային Սուդանի Հանրապետությունը դարձավ մոլորակի ամենաերիտասարդ պետությունը:

Հարավային Սուդանը անկախություն է ստացել հունվարին կայացած հանրաքվեի արդյունքում: Հանրաքվեի անցկացումը ավարտին հասցրեց երկրի Հյուսիսի ու Հարավի միջեւ երկարատեւ քաղաքացիական պատերազմին վերջ դրած` 2005 թվականի խաղաղ համաձայնագրի իրականացումը:

Հարավային հարեւանի անկախությունը առաջինը ճանաչել է Հյուսիսային Սուդանը: Եվ դա այն դեպքում, երբ երկու պետությունների միջեւ գոյություն ունեն չլուծված տարածքային վեճեր:

Այսօր Ջուբայում անցկացվող հանդիսավոր միջոցառումների պատվավոր հյուրերի թվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG