Մատչելիության հղումներ

logo-print

Հյուսիսային Սուդանը ճանաչում է Հարավային Սուդանի անկախությունը


Հյուսիսային Սուդանը այսօր պաշտոնապես ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը:

«Սուդանի Հանրապետությունը հայտարարում է, որ հուլիսի 9-ից ճանաչում է Հարավային Սուդանի պետությունը», - Reuters լրատվական գործակալության վկայությամբ` հայտարարել է Հյուսիսային Սուդանի նախագահական գործերով նախարար Բաքրի Հասան Սալեհը երկրի պետական հեռուստատեսությամբ:

Նախատեսված է, որ Հարավային Սուդանը Հյուսիսայինից կանջատվի այս կեսգիշերից հետո. սա կդառնա հյուսիսի եւ հարավի միջեւ տասնամյակներ շարունակված պատերազմից հետո 2005 թվականին կնքված համաձայնության գագաթնակետը:

Աֆրիկայի ամենախոշոր երկրի հարավային շրջաններում այս տարվա փետրվարին անցկացված հանրաքվեի մասնակիցների 98.83 տոկոսը ցանկություն էին հայտնել ապրել անկախ երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG