Մատչելիության հղումներ

Գալիք կիրակի կմեկնարկի 8-րդ «Ոսկե ծիրան»-ը


«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները` (ձախից աջ) Միքայել Ստամբոլցյանը, Հարություն Խաչատրյանը եւ Սուսաննա Հարությունյանը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչները` (ձախից աջ) Միքայել Ստամբոլցյանը, Հարություն Խաչատրյանը եւ Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի կբացվի իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր Աբաս Քիառուսթամիի «Վավերացրած պատճեն» ֆիլմով, որը անցած տարի մրցանակի էր արժանացել Կաննի կինոփառատոնում: 8-րդ «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ Ֆաննի Արդանը:

60-ից ավելի ֆիլմերում նկարահանված աշխարհահռչակ դերասանուհին «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում կունենա հայ հանդիսատեսի հետ, իսկ հուլիսի 11-ին կցուցադրվեն նրա` որպես ռեժիսոր նկարահանած «Մոխիր եւ արյուն» եւ «Բացակա երազներ» ֆիլմերը:

«Հրաշք դերասանուհի, որը ոչ միայն հմայիչ է, ոչ միայն տաղանդ է, այլ նաեւ շատ խելացի կին», - ուրբաթ օրը հրավիրած ասուլիսում ասաց «Ոսկե Ծիրան»-ի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը` հավելելով. - «Դա մեծ նվեր է հայ հանդիսատեսի համար»:

Փառատոնին կմասնակցեն նաեւ այլ աշխարհահռչակ կինոգործիչներ. - «Գալու են իրենց ֆիլմերը ներկայացնելու այնպիսի հզոր ռեժիսորներ, ինչպես Կաննի փառատոնի «Գրան պրի» ստացած Նուրի Ջեյլանը: Գալիս է Մարչեւսկին, գալիս է Ալեքսել Ուչիտելը, Պավլիկովսկին»:

Փառատոնի շրջանակներում չորս անվանակարգերում կցուցադրվեն շատ հետաքրքիր, տարբեր հեղինակավոր կինոփառատոների մրցանակներ շահած մի շարք ֆիլմեր:

Խաչատրյանի խոսքով, սակայն, հայ հանդիսատեսը այս փառատոնի 7 օրերի ընթացքում կարող էր էլ ավելի մեծ հնարավորություն ունենալ այդ ֆիլմերը դիտելու. - «Ես շատ ափսոսում եմ: Մենք վարձում ենք ֆիլմերը, դժվարությամբ բերում եւ ֆիլմը ցուցադրում ենք ընդամենը մեկ անգամ, քանի որ կինոթատրոն չունենք: Սա մի սարսափելի շռայլություն է»:

Փառատոնի հանդիսավոր բացումից առաջ այս տարի եւս տեղի կունենա փառատոնի խորհրդանիշ ծիրանի օրհնության արարողությունը եկեղեցում:
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG