Մատչելիության հղումներ

Վեհափառը ցավակցագիր է հղել Վահագն Ստամբոլցյան մահվան կապակցությամբ


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հանուն Գերագույն հոգեւոր խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ցավակցություն է հայտնել երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան առիթով:

Վեհափառի ցավակցագրում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մասնավորապես, ասված է. - «Խորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եւ մեր ժողովրդի արժանավոր եւ տաղանդաշատ զավակ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան մասին: Վահագն Ստամբոլցյանի աստվածաշնորհ կյանքը եղավ ամբողջական նվիրում հայ մշակույթին եւ երաժշտական արվեստին: Նա տասնամյակներ շարունակ գնահատելի նպաստ է բերել ազգային եւ հոգեւոր-մշակութային վերազարթոնքին, ինչպես նաեւ երգեհոնային երաժշտության դարավոր արժեքները մատուցել երաժշտասեր հասարակությանը` իր ունկնդիրների հոգում զորացնելով սերը եւ նվիրումը հանդեպ հոգեւոր, սրբազան արժեքները»:

«Մխիթարությամբ ենք հիշում, որ բարձր գնահատելով բարեհիշատակ Վահագն Ստամբոլցյանի վաստակը հայ երաժշտության եւ արվեստի անդաստանում` Հայրապետական Կոնդակով նվիրյալ հայորդուն շնորհել ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ - Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը», - իր ուղերձում նշում է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Վահագն Ստամբոլցյանը վախճանվել է հուլիսի 5-ին, կյանքի 81-րդ տարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG