Մատչելիության հղումներ

Լավրովը Մեդվեդեւի ուղերձը փոխանցեց նաեւ Ալիեւին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Երեւանից մեկնել է Բաքու:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին է փոխանցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը:

«Առաջարկները ես փոխանցում եմ Ձեզ: Ակնկալում եմ, որ ուսումնասիրելուց հետո Դուք կարձագանքեք այդ գաղափարներին», - Ադրբեջանի նախագահին ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ժամեր առաջ Լավրովը Մեդվեդեւի համանման ուղերձը փոխանցել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով խոստացել է ուշադրությամբ ուսումնասիրել պաշտոնական Մոսկվայի առաջարկները եւ մոտ ժամանակներս պատասխանել դրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG