Մատչելիության հղումներ

logo-print

Արարատի եւ Ռոստովի մարզերը կհամագործակցեն


Երեկ Դոնի Ռոստովում հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի ներկայությամբ ստորագրվել է համագործակցության հուշագիր Արարատի եւ Ռոստովի մարզերի միջեւ:

Հուշագիրը ստորագրել են մարզերի ղեկավարներ Էդիկ Բարսեղյանը եւ Վասիլի Գոլուբեւը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` փաստաթղթով նախատեսվում է համագործակցություն սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթության եւ գիտության ոլոտներում:

Տիգրան Սարգսյանը Դոնի Ռոստով է մեկնել հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա այսօր:

Հայաստանի վարչապետը ուրբաթ օրը այցելել է «Ռոստսելմաշ» կոմբայնների գործարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG