Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 11-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նախատեսվում են Վլադիմիր Լիտվինի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության հետ:

Ուկրաինական պատվիրակության անդ‎ամները խորհրդարանում կհանդիպեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների, «Հայաստան - Ուկրաինա» բարեկամական խմբի անդամների հետ:

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG