Մատչելիության հղումներ

logo-print

Համանախագահների այցը սպասվում է հաջորդ շաբաթ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու սպասվում է հաջորդ շաբաթ, այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզան:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Բրայզան ընդգծել է, որ չնայած Կազանի հանդիպման արդյունքներից որոշակի հիասթափություններին` համանախագահների գործունեությունը շարունակվելու է:

«Համանախագահների այցի ճշգրիտ օրը առայժմ հայտնի չէ: Համանախագահների այցի երթուղին նույնպես դեռեւս հայտնի չէ: Ամենագլխավորը` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունները կշարունակվեն», - հայտարարել է ԱՄՆ-ի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG