Մատչելիության հղումներ

Սիրիան ԱՄՆ-ին մեղադրում է իր ներքին գործերին միջամտելու համար


Սիրիան Միացյալ Նահանգներին մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու համար, երբ այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանը ճամփորդել է վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Համա քաղաք:

«Ռոբերտ Ֆորդի այցելությունը այդ քաղաք միջամտության լուրջ ապացույց է», - հայտարարել է Սիրիայի արտգործնախարարը:

Միացյալ Նահանգների դեսպանը մեկնել էր Համա` իր աջակցությունը ցուցադրելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ ցույց անողերին:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ դեսպան Ֆորդը Համա է այցելել միայն Սիրիայի կառավարությանը իր այցի նպատակների մասին տեղեկացնելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG