Մատչելիության հղումներ

logo-print

Ըստ ամերիկացի ծովակալի` Իրանը ակտիվացրել է Իրաքի շիաների զինումը


Ըստ Միացյալ Նահանգների բարձրաստիճան զինվորականի, Իրանն ավելի է ակտիվացրել Իրաքի շիա զինյալներին զենքով ապահովելու իր գործողությունները` նրանց մատակարարելով առավել արդիական զինատեսակներ:

Ծովակալ Մայք Մալենը նշել է, որ Իրանը դեռեւս 2008 թվականին որոշում էր կայացրել կրճատել իր աջակցությունը Իրաքի զինյալներին, բայց դա տեղի չի ունեցել:

«Իրանը ուղղակիորեն զինում է Իրաքի ծայրահեղականներին, որոնք սպանում են մեր զինվորներին», - հայտարարել է ծովակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG