Մատչելիության հղումներ

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հաղորդագրությունում մանրամասներ նշված չեն:

Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարները նախօրեին հանդիպել էին Մոսկվայում:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, չորեքշաբթի օրը հաղորդել էր, որ վաղը ակնկալվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Բաքու, եւ որ Լավրովը այցելելու է նաեւ Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG