Մատչելիության հղումներ

Շատրվաններում լողանալը վտանգավոր է առողջության համար


Ամռան օրերին շատերիս է հուզում այն հարցը, թե ինչպես պաշտպանվել շոգից: Ոմանք նախընտրում են ամառն անցկացնել Երեւանից դուրս` Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում կամ Սեւանում:

Իսկ քաղաքում մնացողները տարբեր միջոցների են դիմում շոգին ու տապին դիմանալու համար. մեծ քանակությամբ սառը ջուր են խմում, պաղպաղակ են ուտում, կամ տանից դուրս չեն գալիս օրվա շոգ ժամերին:

Զովանալու համար լողի մարզիչները խորհուրդ են տալիս հաճախել լողավազաններ: Երիտասարդական պալատի լողի մարզիչն ասաց, որ ամռան ամիսներին մոտ 90%-ով ավելանում է լողավազան հաճախողների թիվը: Գալիս են ե'ւ տղամարդիկ, ե'ւ կանայք, չնայած վերջիններիս թիվը 4-5 տարի առաջ անհամեմատ ավելի քիչ էր:

Ինչ վերաբերում է լողավազանների մաքրությանը, մարզիչն ասաց, որ ջուրն ամեն օր մաքրվում է: Իսկ համաճարակաբան Կարինե Քոչարյանը վստահեցրեց, որ կենտրոնացված ջրամատակարարման պայմաններում վարակիչ հիվանդությունների փոխանցումը ջրի միջոցով կարելի է բացառել, եթե ջուրը պարբերաբար վարակազերծվի:

Երեւանում նաեւ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր փորձում են շոգից փրկվել քաղաքային շատրվաններում լողանալով: Դա հիմնականում երեխաների սիրած զբաղմունքն է, եւ մեծահասակները երբեմն բավարար ուշադրություն չեն դարձնում դրա վրա: Սակայն համաճարակաբանը զգուշացնում է, որ աղիքային ինֆեկցիաները կարող են փոխանցվել նաեւ ջրի միջոցով:
Նրա խոսքերով, աղիքային ինֆեկցիաները չկառավարվող են եւ բացի այն, որ ամռանը դրանք ավելի շատ են տարածված, քաղաքային շատրվաններում լողանալը կարող է հավելյալ աղբյուր հանդիսանալ վարակվելու համար:

Կարինե Քոչարյանի պնդմամբ, լողանալը քաղաքային շատրվաններում պետք է արգելվի, քանի որ այնտեղ մաքրման եւ վարակազերծման գործընթացներ չեն ընթանում:


Էլեն Չիլինգարյան

please wait

No media source currently available

0:00 0:03:37 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG