Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանում ձերբակալվել են նախագահի լուսանկարիչը եւ երեք այլ ֆոտոթղթակիցներ


Անցած գիշեր Վրաստանում ձերբակալվել են երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեն եւ նրա կինը, ինչպես նաեւ Associated Press լրատվական գործակալության ֆոտոթղթակից Շահ Այվազովը, երկրի արտգործնախարարության լուսանկարիչ Գիորգի Աբդալաձեն եւ եվրոպական ֆոտոգործակալություններից մեկի ֆոտոթղթակից Զուրաբ Կուրցիկիձեն:

Ավելի ուշ Associated Press-ի ֆոտոթղթակիցը ազատ է արձակվել:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, երկրի ներքին գործերի նախարարությունը հաստատել է ֆոտոթղթակիցների ձերբակալության փաստը եւ հայտնել, որ նրանք մեղադրվում են օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցելու մեջ` ի վնաս Վրաստանի շահերի:

Վրաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները պատրաստվում են ակցիաներ անցկացնել ի պաշտպանություն իրենց ձերբակալված գործընկերների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG