Մատչելիության հղումներ

Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվող 9 անձանց` 11-14 տարի


Բաթումիի դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող 9 անձանց` Ռուսաստանի 4 եւ Վրաստանի 5 քաղաքացիներին, եւ նրանց դատապարտել է 11-ից մինչեւ 14 տարվա ազատազրկման:

Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Վրաստանից, քրեական գործի նյութերի համաձայն` լրտեսները, նրանց թվում նաեւ` մի քանի օդաչուներ, մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանին են փոխանցել ռազմական բնույթի տեղեկություններ: Նման տեղեկություններ են տրամադրվել նաեւ 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում:

Վրաստանում անցած տարվա նոյեմբերին լրտեսության մեղադրանքով ձերբակալված 13 անձանցից երկուսը հայեր են` Բաթումիի ընկերություններից մեկի ղեկավար Արմեն Գեւորգյանն ու նրա տեղակալ Ռուբեն Շիկոյանը: Ըստ հրապարակված նյութերի` նրանք վերոհիշյալ 4 Ռուսաստանի քաղաքացիների թվում են:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG