Մատչելիության հղումներ

Բելառուսում ձերբակալվել են բողոքի լուռ ակցիայի հարյուրավոր մասնակիցներ


Երեկ երեկոյան Բելառուսում ձերբակալվել են բողոքի լուռ ակցիայի ավելի քան 350 մասնակիցներ, ինչպես նաեւ տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ձերբակալվածներից շատերը ավելի ուշ ազատ են արձակվել:

Ակցիան կազմակերպել էր «Հեղափոխություն սոցիալական ցանցի միջոցով» քաղաքացիական շարժումը:

Բելառուսում բողոքի ակցիաները սկիզբ են առել անցած տարվա դեկտեմբերից. մարդիկ բողոքում են երկրի նախագահի պաշտոնում Լուկաշենկոյի վերընտրման դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG