Մատչելիության հղումներ

Առավոտյան ժամը 5-ի սահմաններում անհայտ անձինք կոտրել են Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան գրասենյակի Շիրակի մասնաճյուղի ապակին եւ փորձել են հրկիզել գրասենյակը:

Աղմուկից արթնացած հարեւանները փորձել են հանգցնել սկսված հրդեհը եւ անմիջապես զանգել հրշեջ ծառայություն, հրդեհը հաջողվել է հանգցնել:

«Չէի ուզենա իրադարձություններից առաջ ընկնել, կամ խոսել իրավապահներին փոխարեն, ովքեր պետք է հետաքննություն իրականացնեն: Չեմ կարող ասել, որ սա կազմակերպության գործունեության հետ է կապված, սակայն ամենայն հավանականությամբ գիտեին ինչ կազմակերպություն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հրկիզմանը փորձը մեկնաբանեց Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան գրասենյակի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG