Մատչելիության հղումներ

Կարմիր ծովում նավաբեկության հետեւանքով 197 մարդ է զոհվել


197 մարդ է զոհվել Կարմիր ծովում` Սուդանի ափերից ոչ հեռու նավի խորտակման հետեւանքով:

Ենթադրվում է, որ նավի խորտակման պատճառ է հանդիսացել դրա վրա բռնկված հրդեհը: Որպես աղետին նպաստած հանգամանք նշվում է նաեւ նավի ինքնաշեն լինելը:

Նավի 200 ուղեւորներից միայն 3-ին է հաջողվել փրկվել: Տուժածները եղել են էմիգրանտներ աֆրիկյան երկրներից, ովքեր փորձել են հասնել Սաուդյան Արաբիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG