Մատչելիության հղումներ

Առաջիկա 50 օրում կընտրվի Կոնսերվատորիայի նոր ռեկտորը


Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Անցյալ շաբաթ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը պաշտոնաթող եղավ, եւ նրա փոխարեն ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանը:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում, Շահինյանը տեղեկացրեց, որ ռեկտորի պաշտոնաթողումից հետո առաջիկա 50 օրերի ընթացքում նոր ռեկտորի ընտրություններ կկայանան: Նոր ռեկտորին կընտրեն Կոնսերվատորիայի կառավարման խորհրդի 24 անդամները` խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի գլխավորությամբ:

Շահինյանի խոսքով` նախկին ռեկտոր Սարաջյանի հեռանալը պայմանավորված էր նրա առողջական խնդիրներով: Սարաջյանը, ով կարող էր պաշտոնավարել մինչեւ 2013 թվականը, կշարունակի որպես պրոֆեսոր դասավանդել կոնսերվատորիայում:

Հարցին, թե կառաջադրվի ռեկտորի պաշտոնում, Շահինյանը պատասխանեց. - «Ես երկրորդ օրն է` աշխատում եմ, եւ կարծում եմ, եթե այս ծանրաբեռնվածությամբ պետք է լինի աշխատանքը, պետք է մտածել: Բավականին բարդ բան է կառավարելը, այն էլ արվեստի բուհ կառավարելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG