Մատչելիության հղումներ

logo-print

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Համլետ Միքայելյանը և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գյուրջինյանը անհանգստացած են հանրակրթական դասագրքերի որակով եւ բովանդակությամբ:

Ըստ Դավիթ Գյուրջինյանի, Հայաստանը, իբրեւ անկախ պետություն պիտի ունենա սեփական կրթական համակարգը:
Այնուամենայնիվ, նրա ձեւակերպմամբ, շատերը դեռ սովոր են խորհրդային շրջանի դասագրքերին եւ կրթության ոլորտի որոշ պատասխանատուներ մտածում են, որ հայ հեղինակները պատրաստ չեն դասագրքեր ստեղծելու հայկական դպրոցի համար:

Գյուրջինյանին անհանգստացնում է նաեւ այս տարի Կրթության եւ գիտության նախարարության կողմից 7-9-րդ դասարանների համար ընտրված Բարսեղյանի և Մեյթիխանյանի հայոց լեզվի դասագրքի որակը: Նրա խոսքերով, դա 40 տարվա դասագիրք է, որի վրա ուղղակի «նոր շոր է ձեւել Մեյթիխանյանը», եւ այն «անասելի անորակ է»:

Ըստ Գյուրջինյանի, դասագրքի այն մասը, որն «արտագրված» է պրոֆեսոր Բարսեղյանի գրքից, լավն է: Նա հավելեց, որ այժմ մի քանի մասնագետներ փորձում են շտկել գրքում տեղ գտած թերությունները:

Աշակերտները եւս գոհ չեն դասագրքերից, բայց, նրանց կարծիքով մեծ դերակատարություն ունի նաեւ ուսուցիչը, այն, թե ինչպես է վերջինս մատուցում առարկան:

Ըստ Դավիթ Գյուրջինյանի, սա «ուսուցում չէ, կրթություն չէ», այլ ընդամենը ծառայում է աշակերտներին ընդունելության քննություններին նախապատրաստելուն:

Իսկ 30 տարվա անգլերենի ուսուցչուհի Նունե Սիմոնյանը փաստում է, որ ուսուցչի հիմնական նպատակը ոչ թե աշակերտին քննության պատրաստելն է, այլ առարկան սովորեցնելը, եւ եթե աշակերտն այնքան չի սովորում առարկան, որ կարողանա ամենապարզ իրավիճակում օգտագործել այն, ուրեմն ուսուցչի աշխատանքն ինքնանպատակ է եւ ոչ մի իմաստ չունի:

Համլետ Միքայելյանն էլ ավելացրեց, որ հայերենն այն հիմքն է, որի վրա մնացած բոլոր առարկաները խարսխվում են:

Էլեն Չիլինգարյան

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG