Մատչելիության հղումներ

Ալիեւ. «Ինքնորոշումը չպետք է հակասի տարածքային ամբողջականությանը»


«Մենք վստահ ենք, որ ինքնորոշումը չպետք է հակասի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Դա է պահանջում նաեւ միջազգային իրավունքը: Այն պետք է վերականգնվի», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` այսօր Բաքվում ելույթ ունենալով աշխարհի ադրբեջանցիների երրորդ համագումարի բացման արարողության ժամանակ:

1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Ալիեւը ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծված չլինելը «Հայաստանի ապակառուցողականության ցուցանիշն է»:

«Հայաստանը պետք է հասկանա, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ներուժը անհամեմատելի է, եւ ժամանակը մեր օգտին է աշխատում: Մեր ռազմական ծախսերը գերազանցում են Հայաստանի ամբողջ պետբյուջեն», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը` պնդելով, թե «Հայաստանը պետք է հասկանա, որ հիմնախնդրի լուծումը իր շահերից է բխում»:

«Եվ մեզ ոգեւորում է այն, որ [ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի] համանախագահները խոսում են ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին, ինչը նշանակում է մեր տարածքների, հայրենի հողերի վերադարձ», - ասել է Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG