Մատչելիության հղումներ

Թուրքիան ճանաչում է Լիբիայի ընդդիմադիր անցումային խորհրդի լեգիտիմությունը


Թուրքիան ճանաչել է Լիբիայում ընդդիմադիր անցումային ազգային խորհուրդը որպես լիբիացի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով այցով գտնվում էր Բենգազիում:

Նա հավելել է, որ Թուրքիան լիբիացի ապստամբներին 200 միլիոն դոլար կտրամադրի որպես օգնություն:

Ավելի վաղ Թուրքիան կոչ էր արել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հրաժարական տալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG