Մատչելիության հղումներ

Ադրբեջանի եւ Իրանի սահմանին փոխհրաձգության հետեւանքով մարդ է զոհվել


Ադրբեջանի եւ Իրանի միջեւ սահմանին երեկ ցերեկը փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով ծանր հրազենային վնասվածք է ստացել եւ դեպքի վայրից հեռացնելու ժամանակ մահացել ադրբեջանցի սահմանապահ լեյտենանտ Ռուֆաթ Գուլիեւը:

Ինչպես APA լրատվական գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից, մի խումբ զինված անձինք Իրանի տարաքից խախտել են սահմանը, ապա ադրբեջանցի սահմանապահների նկատմամբ անսպասելիորեն հրազեն գործադրել, ինչի հետեւանքով զոհվել է սպան: Պետական սահմանը խախտելու փորձը կանխվել է, սակայն սահմանախախտներին հաջողվել է անհետանալ Իրանի տարածքում:

Դեպքի կապակցությամբ օպերատիվ-քննչական միջոցառումներ են իրականացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG