Մատչելիության հղումներ

Մեկնարկեց ընդունելության քննությունների 2-րդ փուլը


Armenia - graduates at a unified exams in Yerevan
Armenia - graduates at a unified exams in Yerevan

Ընդունելության քննությունների 2-րդ փուլին մասնակցում էին 1486 դիմորդներ` սփյուռքահայեր, բանակից զորացրվածներ, ինչպես նաեւ առաջին փուլին հարգելի պատճառներով բացակայածներ:

Այս տարի դիմորդների աշխարհագրությունը բավական մեծ է: Կան երիտասարդներ Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից, Իրանից, Հնդկաստանից եւ իհարկե` Ջավախքից:

Այսօր 279 դիմորդներ քննություն էին հանձնում «Հայոց պատմություն» առարկայից:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը նշեց, որ այս եւ առաջին փուլի թեստերի հեղինակները նույն են, դրանք նույն բարդության են: Քննությունների անցկացման համար ձևավորվել է մեկ քննակենտրոն: Այս անգամ էլ իրենք բարձր արդյունքներ չեն ակնկալում:

Քննությունների երկրորդ փուլին սովորաբար մեծ է ջավախահայերի թիվը:

Նինոծմինդայի հայկական թիվ 1 դպրոցի շրջանավարտ Արմինե Սերոբյանն ասաց, որ թեստերն իր համար բավական հեշտ էին եւ կարողացել է ամբողջությամբ լրացնել:

Մոսկվայից եկած Գալոյան Նվերի համար Հայաստանում կրթությունը շարունակելու մեկ պատճառ կա` «ստեղ հարազատա»:

Աշոտ Վարդանյանն աշխատում է ռազմական ոստիկանությունում, առաջ գնալու եւ կոչումը բարձրացնելու համար բարձրագույն կրթությունն անհրաժեշտ էր, այդ իսկ պատճառով բաց չթողեց այս տարի ընձեռված հնարավորությունը:

Երիտասարդներից ոմանք վճարովի համակարգում սովորող ուսանողներ էին, ովքեր այս տարի փորձում են ընդունվել անվճար համակարգ:

Քննություն հանձնողների մեծամասնությունը ընտրել էր իրավագիտության ֆակուլտետը. աշխատաշուկան չեն ուսումնասիրել, չգիտեն` կա՞ պահանջարկ, թե ոչ:

please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG