Մատչելիության հղումներ

logo-print

Երաժշտաթերապիա` մտավոր եւ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար


Հայաստանում կան կենտրոններ, որտեղ երաժշտաթերապիան կիրառվում է որպես բուժման մեթոդ` հատկապես զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների համար:

Երաժշտաթերապեւտ Մարինա Մելիքսեթյանն արդեն 25 տարուց ավելի է, ինչ զբաղվում է թերապիայի այս ձեւով: Նա գրեթե համոզված է, որ երաժշտության ճիշտ մշակման ու մատցուման դեպքում, այն հնարավոր է դառնալ միակ եւ խորքային բուժում ապահովող մեթոդ:

«Իմանալով երաժշտական արտահայտչամիջոցները` պետք է կարողանաս ձայն պարուրող հնչյունները ճիշտ կիրառել: Կարող է այնպիսի երաժշտություն միացնես, որ երեխան քեզանից պարփակվի ու ավելի հեռանա: Երաժշտության հնչյունները բնական վիբրացիա են, որը ազդում է լսողական ապարատի վրա: Վիբրացիան տանում է իմպուլսներ ուղեղի բոլոր կետերին», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում բացատրում է երաժշտաթերապեւտը:

Հատկապես մտավոր եւ զարգացման խնդիրներ ունեցող երեխաները երաժշտության միջոցով առավել հեշտ են սովորում են տառերը, թվերն ու գույները, ճանաչում սեփական անձը, ծանոթանում սեփական մարմնի մասերի եւ դրանց ֆունկցիաների հետ, ծանոթանում կենդանիներին ու նրանց արձակած ձայներին եւ այլն: Երաժշտաթերապեւտը «Մաքսլիբերթի»-ին պատմեց, որ աուտիզմ ունեցող երեխաներից մեկը, ով երկու տարի հաճախելով երաժշտաթերապիայի պարապմունքներին` չի արձագանքել ոչ մի ձայնի եւ ունեցել է խոսքի լրիվ բացակայություն, դասերից մեկի ընթացքում միանգամից սկսել է երգել:

«Մենք ունեինք աուտիկ երեխա, ով միայն ձեռքերով էր ստերիոտիպ շարժումներ անում ու չէր ընդգրկվում խմբի մեջ: Երկու տարվա ընթացքում, երբ մեկ անգամ ուղղակի ձայնս բարձր հնչեցնելով երգեցի ծիծեռնակի մասին մի երգ` ինքը միանգամից շրջվեց դեպի ինձ (աուտիկների մոտ հիմնականում աչքի կոնտակտ չկա, երբեք ուղիղ հայացքով քեզ չեն նայում), ուղիղ հայացքով նայեց աչքերիս մեջ ու սկսեց երգել, դրանից հետո երեխան ինքնուրույն ընդգրկվեց խմբի մեջ» - ասում էր Մելիքսեթյանը:

Հոգեբան Խաչատուր Գասպարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցներից մեկում ասել էր, թե երաժշտաթերապիան, ինչպես հեքիաթաթերապիան եւ արվեստի միջոցներով թերապիաները աջակցող թերապեւտիկ մեթոդներ են. - «Շատ քիչ դեպքեր կան, որ երաժշտականը դառնում է միակը եւ հիմնականը»:
XS
SM
MD
LG