Մատչելիության հղումներ

Ստրոս-Կանը ազատ արձակվեց տնային կալանքից


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանը ազատ է արձակվել Նյու Յորքում տնային կալանքից, քանի որ լուրջ կասկածներ են առաջացել նրա դեմ գործով տուժող ճանաչված կնոջ ցուցմունքների վերաբերյալ:

BBC-ի փոխանցմամբ` Ստրոս-Կանի փաստաբանները այսօր մեկնարկած դատավարությունում կասկածի տակ են առել Նյու Յորքի «Սոֆթել» հյուրանոցի սպասուհու ցուցմունքների արժանահավատությունը:

Դատավորը համաձայնել է, որ ԱՄՀ-ի նախկին ղեկավարի նկատմամբ խափանման միջոցը պետք է մեղմացվի:

Ստրոս-Կանը մեղադրվում է բռնաբարության փորձի համար: Նա ԱՄՀ-ի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG