Մատչելիության հղումներ

logo-print

Սարգսյանը Կազանի հանդիպումը համարում է «բաց թողած հնարավորություն»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ժամանակ, 1 հուլիս, 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ժամանակ, 1 հուլիս, 2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ օրը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա` այդ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով:

Երկու երկրների նախագահների առանձնազրույցից եւ պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե իր երկիրը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշվելու միջազգայնորեն ճանաչված իրավունք: Այդ իրավունքը պետք է կյանքի կոչվի, եւ պետք է ամբողջությամբ իրացվի: Լեռնային Ղարաբաղի խնդրում այլ լուծում չկա», - ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը հավելել է, որ Վիկտոր Յանուկովիչի հետ բանակցությունների ընթացքում կողմերը կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում: Բացի այդ, Սերժ Սարգսյանը ասել է, թե Կազանում կայացած բանակցություններում կարող էր առաջընթաց գրացվել, սակայն չգրանցվեց: Նրա խոսքով` Ադրբեջանը առկա փաստաթուղթը փոփոխելու 10 առաջարկ է ներկայացրել, իսկ հայկական կողմի կարծիքով` փաստաթուղթը լրամշակման կարիք չուներ: Սակայն, Սարգսյանի խոսքով, Կազանի անարդյունք բանակցությունները չեն նշանակում, թե բանակցային գործընթացն ավարտված է:

«Սակայն կարելի է ասել, որ մենք մի հնարավորություն բաց թողեցինք», - արձանագրել է Հայաստանի նախագահը:

Իր հերթին Վիկտոր Յանուկովիչը նշել է, որ Ուկրաինան եւս պատրաստ է ջանքեր գործադրել ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ:

«2013 թվականին Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, եւ մենք առավելագույնս ջանք կգործադրենք բանակցային գործընթացի առաջընթացի համար» - ասել է Յանուկովիչը:

Անդրադառնալով հայ-ուկրաինական բանակցություններին` Յանուկովիչը հայտարարել է, որ Հայաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են մեկ տարվա ընթացքում հանել առեւտրային սահմանափակումները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG