Մատչելիության հղումներ

Լամբերտո Զանիեն` ԵԱՀԿ-ի նոր գլխավոր քարտուղար


Լամբերտո Զանիե
Լամբերտո Զանիե
Իտալացի դիվանագետ Լամբերտո Զանիեն այսօր նշանակվել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, ով նշել է, որ դա կազմակերպության անդամ 56 երկրների Նախարարների խորհրդի միաձայն որոշումն է:

Աժուբալիսը շեշտել է, որ հիմա ԵԱՀԿ-ի համար վճռորոշ ժամանակաշրջան է. - «Մենք պարտավոր ենք լուծումներ տալ անվտանգության խնդիրներին, այդ թվում տարածաշրջանում առկա երկարատեւ հակամարտություններին, եւ պատրաստվել դիմագրավելու ի հայտ եկող նոր սպառնալիքները»:

Արհեստավարժ դիվանագետ Լամբերտո Զանիեն 2002-2006 թվականներին աշխատել է որպես ԵԱՀԿ-ի հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն: 2008 թվականից ծառայել է որպես Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց եւ Կոսովոյում ՄԱԿ-ի ստեղծած անցումային վարչակազմի ղեկավար:

Զանիեն ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Մարկ Պերեն դե Բրիշամբոյին, ով վեց տարի աշխատել է այդ պաշտոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG