Մատչելիության հղումներ

logo-print
Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար երեկ մեկնել է Մոսկվա: Այցից առաջ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին նույն օրը տված հարցազրույցում նա մեկնաբանել է ռուս - ֆրանսիական հարաբերություններին եւ միջազգային մի շարք հրատապ զարգացումների վերաբերող հարցեր` անդրադառնալով նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Դմիտրի Մեդվեդեւի փոխանցմամբ, Կազանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը, ըստ էության, ձախողվել է: Մի՞թե Լեռնային Ղարաբաղի խնդիրը հավերժական է եւ չկա լուծում», - Ժյուպեին հարցրել է «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:

«Ես բարձր եմ գնահատում Սոչիում եւ Կազանում Ռուսաստանի նախագահի գործադրած ջանքերը, ափսոս, իհարկե, որ արդյունք չի եղել, սակայն, որքան տեղյակ եմ, կներկայացվեն նոր առաջարկներ այդ խնդրում ինչ-որ համաձայնության հասնելու համար», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Հայաստանի արտգործնախարարությունից Ժյուպեի այս հայտարարությունը չմեկնաբանեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG