Մատչելիության հղումներ

«Դարի հարսանիք» Մոնակոյում


Մոնակո - Իշխան Ալբեր եւ Շառլին Ուիթսթոք
Մոնակո - Իշխան Ալբեր եւ Շառլին Ուիթսթոք
Ուրբաթ օրվանից սկսած եւ առնվազն երեք օր շարունակ մոլորակի ուշադրության կենտրոնում կլինի աշխարհի ամենափոքր պետություններից մեկը` մոտ 35 հազար բնակչություն ունեցող Մոնակոն:

Այստեղ են թագավորական ընտանիքների ներկայացուցիչները, մի շարք պետությունների ղեկավարներ, հանրահայտ աստղեր, դիզայներներ` մասնակցելու 53-ամյա իշխան Ալբերի եւ հարավաֆրիկացի լողորդուհի Շառլին Ուիթսքթոքի պսակադրությանը:

«Սա պատմական պահ է Մոնակոյի համար, նոր էջ` արքայական ընտանիքում, մե'ր դարի հարսանիքը», - արեւմտյան լրատվամիջոցներին ասել է Մոնակոյի քաղաքապետը:

Հանդիսավոր արարողությունը, սակայն, սպառնում է դառնալ նաեւ դարի սկանդալը: Պսակադրությունից առաջ, մասնավորապես, ֆրանսիական մամուլը գրեց, թե հարսնացուն` լողի օլիմպիական չեմպիոնուհի Շառլին Ուիթսթոքը փորձել է փախչել սեփական հարսանիքից, սակայն իշխանի ներկայացուցիչները կանխել ու գեղեցկուհուն ետ են բերել օդանավակայանից:

Տեղեկատվության սկզբնաղբյուրը` ֆրանսիական L'Express հանդեսը պնդում է, թե ապագա իշխանուհին որոշ մանրամասներ է պարզել Ալբեր երկրորդի անձնական կյանքից, ով երկու երեխա ունի արտամուսնական կապից:

Թագավորական ընտանիքը հերքում է այս տեղեկությունները եւ պնդում, թե դրանք ընդամենը նպատակ ունեն ստվերել երջանիկ զույգի շքեղ պսակադրությունը:

Հանդիսավոր արարողությունը ժողովրդական խրախճանքի վերածելու համար թագավորական ընտանիքը ծախսել է մոտ 65 միլիոն դոլար:

Հարսանիքի ավարտին պետության գլխավոր հրապարակում նորապսակներին, Մոնակոյի բնակիչներին ու հյուրերին կողջունի հռչակավոր Eagles-ը, իսկ ավելի ուշ` կեսգիշերին մոտ, «Հերկուլես» նավահանգստում բացօթյա լուսալազերային համերգ կտա հանրահայտ Ժան-Միշել Ժարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG