Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի դատարանը Լիբանանին է ներկայացրել Հարիրիի սպանության հետաքննության արդյունքները


2005 թվականին Լիբանանի նախագահ Ռաֆիգ Հարիրիի սպանության հարցով ՄԱԿ-ի հատուկ դատարանը Լիբանանի պետական դատախազին է ներկայացրել հետաքննության արդյունքները։

Դատախազը հաստատել է, որ ստացել է ձերբակալության 4 հրամանագիր։ ՄԱԿ-ի տրամադրած փաստաթղթերը չեն հրապարակվում, սակայն ենթադրվում է, որ սպանության մեջ մեղադրվում են Հիզբալահի մարտական թեւի շիա զինյալները։

Այսօր Լիբանանի կառավարությունը պետք է համաձայնեցնի քաղաքականությունը ՄԱԿ-ի հատուկ դատարանի հանդեպ։ ՄԱԿ-ը դրա համար Բեյրութին 30 օր է հատկացրել։

Տարաձայնություններն այդ հարցում Լիբանանում քաղաքական ճգնաժամ են առաջացրել եւ կարող են հանգեցնել անկարգությունների։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG