Մատչելիության հղումներ

Չինաստանում բացվել է աշխարհի ամենաերկար կամուրջը


Չինաստանը այսօր շահագործման է հանձնել Չժիաշոուի ծովածոցում կառուցված մոլորակի ամենաերկար կամուրջը, որը միացնում է արեւելյան ափին գտնվող Չինգդաո քաղաքը եւ Հունագդաո կղզին։

Չինացի մասնագետները 42 կիլոմետր երկարությամբ կամուրջը կառուցել են 4 տարում` դրա համար ծախսելով ավելի քան 1.5 միլիարդ դոլար։

Այս կամուրջը 4 կիլոմետրով գերազանցել է նախկին ռեկորդակրի` Ամերիկայում, Լուիզիանայում նահանգում Պոնչերթրեյն լճի ափերը միացնող կամրջի երկարությունը։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG