Մատչելիության հղումներ

Ալի Հասանով. «Ադրբեջանի բանակը կարող է մեկ շաբաթում ազատագրել օկուպացված տարածքները»


«Առանց կողմնակի միջամտության` ադրբեջանական բանակը ի վիճակի է ազատագրել բոլոր օկուպացված տարածքները մեկ շաբաթվա ընթացքում», - 1news.az էլեկտրոնային պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը:

Նշելով, թե այսօր աշխարհում որեւէ հարցի լուծում ռազմական ճանապարհով չի արժանանում հասարակական հավանության` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան հավելել է. - «Այդ իսկ պատճառով, Ադրբեջանը մտադիր է պաշտպանել իր միջազգային եւ պետական իրավունքը միջազգային կազմակերպությունների օգնությամբ եւ խաղաղ ճանապարհով: Սակայն անհրաժեշտության դեպքում ադրբեջանական բանակը իրավունք ունի ազատագրել իր տարածքները, վերականգնել մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ պաշտպանել ինքնիշխան պետության իրավունքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG