Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը վաղը կմեկնի Կիեւ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա:

Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Վիկտոր Յանուկովիչի, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Կլյուեւի հետ, կայցելի Ուկրաինայի առեւտրաարդյունաբերական պալատ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` նախատեսված է նաեւ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երկու երկրների ղեկավարները հանդիպման արդյունքները կամփոփեն համատեղ ասուլիսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG