Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնել է Լատվիա


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը երեկ ավարտել է իր այցը Սանկտ Պետերբուրգ եւ մեկնել Լատվիա:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` մինչ Լատվիա մեկնելը Վեհափառը այցելել է Վասիլեւսկի կղզու վրա գտնվող հայկական գերեզմանատան Սուրբ Հարություն եկեղեցի: Տաճարում մատուցված աղոթքից հետո նա ծաղիկներ է դրել գերեզմանատանն ամփոփված` հայ ազգի եւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի կյանքում մեծ ներդրում ունեցած նշանավոր հայորդիների շիրիմներին:

Այնուհետեւ Վեհափառի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վսեվոլոժսկ շրջկենտրոն, ուր Գարեգին երկրորդը այցելել է Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի` կառուցված բարերարությամբ Սամվել Մովսիսյանի:

Կաթողիկոսը ծանոթացել է նաեւ Սամվել Մովսիսյանի հովանավորությամբ Վսեվոլոժսկում կառուցվող հայկական հանրակրթական դպրոցի շինարարության ընթացքին:

Կոլտուշի մարզկենտրոնում Վեհափառը ծաղկեպսակ է զետեղել Մեծ հայրենականի ընթացքում զոհվածների հուշարձանին, կատարվել է հոգեհանգստյան աղոթք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG