Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ, այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր, որոնք ստեղծվել են ի կատարումն ՀՀ Նախագահի 25.02.2011թ. հանձնարարականի եւ նպատակ ունեն ապահովել ազգաբնակչության հանգստի անվճար եւ արդյունավետ կազմակերպումը:

Նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը շրջել եւ ծանոթացել է լողափերի տարածքում իրականացված աշխատանքներին, զրուցել հանրային լողափում մաքրման աշխատանքներ իրականացնող «Միասին» շարժման մասնակիցների հետ:

Երկրի ղեկավարն աշխատանքային քննարկում է անցկացրել Սեւանա լճի բնապահպանական հարցերի պատասխանատուների հետ: Նախագահի կողմից նոր հանձնարարականներ են տրվել` կապված Սեւանա լճի ափամերձ անտառածածկ տարածքների մաքրման, անշարժ գույքի ապամոնտաժման եւ տեղափոխման նոր ժամանակացույցի կազմման հետ:

Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարզպետ Նվեր Պողոսյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG