Մատչելիության հղումներ

Հայ առաքելական եկեղեցին օգտվում է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից


Սոցիալական ցանցերի եւ բլոգերի միջոցով Հայ առաքելական եկեղեցին փորձում է մեծացնել քրիստոնեության մասին տեղեկացվածությունը երիտասարդների շրջանակում: Դրա վառ օրինակ է «Մանանա» քրիստոնեական ծրագրի խումբը Facebook սոցիալական ցանցում:

Facebook-ում «Մանանա» ծրագրի խմբի հիմնադիր Սեյրան սարկավագ Ղազարյանը պատմում է. - «Facebook-ը բավականին լայն դաշտ է եւ մտածեցի, որ կարելի է խումբ ստեղծել եւ էս միջոցով փորձել որոշակի տեղեկատվություն տարածել»:

«Մանանան» հոգեւոր ծրագիր է, որը ստեղծել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագները` երիտասարդությանը աստվածաշնչյան պատգամներին ու արժեքներին ծանոթացնելու նպատակով: Ծրագրի շրջանակներում քննարկվում են երիտասարդությանը հուզող հիմնախնդիրներ, որոնց նրանք բախվում են ամեն օր:

Բուհերի հոգեւոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը նշում է, որ ոմանք մտածում են, թե եկեղեցին վերամբարձ է խոսում, բայց «Մանանայի» շրջանակներում քննարկվող թեմաներն այնպիսի հիմնախնդիրների են վերբաերում, որոնց մենք բախվում ենք ամեն օր: Ընտրվում է համապատասխան մասնագետ հոգեւորականը, ով երիտասարդներին ներկայացնում է եկեղեցու հայացքները տվյալ հարցի շուրջ:

«Մանանայի» շրջանակներում բանախոսում է նաեւ առաջին մասնագիտությամբ վեբ դիզայներ, իսկ այժմ հոգեւորական Մեթյու սարկավագ Աշը: Մեթյուի մայրը հայ է, բայց իր խոստովանմամբ մինչեւ 23-24 տարեկան հայերեն ոչ մի բառ չի իմացել: Հետո միայն, իր խոսքերով, գիտակցելով հոգեւորականի իր կոչումը` սկսել է հայերեն սովորել:

Երկու տարի է Հայաստանում է, եւ ուսանում է Գեւորգյան ճեմարանում: Այստեղ դժվարություններից մեկը լեզուն էր, մյուսը` կարոտը, մոր, քրոջ հարազատների հանդեպ:

Հայաստանում ամենակարեւորը ինչ սովորեց, իր խոսքով, ազգային մտածելակերպն էր եւ գիտակցությունը, որ ազգային եկեղեցին ինչ-որ յուրահատուկ համ ունի:

Իսկ հայ հոգեւորականներին որոշ չափով փոխանցել է իր ամերիկյան մտածելակերպը եւ եկեղեցու կյանքը կառուցելու վարչական եւ ուսուցողական մեթոդները, որոնք կիրառվում են ԱՄՆ-ում:


Էլեն Չիլինգարյան

please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG