Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն շնորհակալություն է հայտնել Աֆղանստանի եւ Կոսովոյի գործողություններում Հայաստանի զինուժի մասնակցության համար


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափփաթուրային:

Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ գործընկերության համատեքստում Սերժ Սարգսյանը կարեւորել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) արդյունավետ իրագործումը եւ հույս հայտնել, որ շուտով կհաստատվի Հայաստան-ՆԱՏՕ 2011-2012 նորացված ԱԳԳԾ-ն, ինչը թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը:

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ Գլխավոր քարտուղարն իրեն հանձնարարել է խորացնել արդեն իսկ որակյալ համագործակցությունը: Նա նաեւ ՆԱՏՕ-ի անունից հատուկ շնորհակալություն է հայտնել ե՛ւ Աֆղանստանում, ե՛ւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողություններին Հայաստանի զինուժի մասնակցության համար:

Զրուցակիցները քննարկել են օրեր առաջ տեղի ունեցած կազանյան հանդիպման արդյունքները, մտքեր փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ:

Այսօր Ափփաթուրային ընդունել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այդ հանդիպման ընթացքում եւս քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առընչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG