Մատչելիության հղումներ

Սերգեյ Սարաջյանը ազատվել է Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնից


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել են Սերգեյ Սարաջյանի լիազորությունները Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնում:

Կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` հիմք է ընդունվել Սարաջյանի դիմումը:

Արմեն Աշոտյանի մեկ այլ հրամանով Կոնսերվատորիայի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչեւ ռեկտորի ընտրությունն ու նշանակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG