Իշխող կոալիցիան ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության հարցը չի քննարկել:
«Երբ որ կոալիցիայի շրջանակներում կդիտարկվի այդ հարցը, «Բարգավաճին» կասվի, որ` «Բարգավա՛ճ, երկխոսիր», մենք էլ կերկխոսենք», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հունիսի 17-ի իր հայտարարության մեջ անդրադառնալով արտախորհրդարանական ընդդիմության հետ երկխոսությանը, ասել էր, թե երկրի «զարգացման ուղեգծի, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի» վերաբերյալ ընդդիմության հետ քննարկումների սեղանի շուրջ կարող են նստել կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները:
«Այս պահին այդ թեման չի քննարկվել», - պարզաբանեց Վարդան Բոստանջյանը` հավելելով, թե հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդհանրապես դրական վերաբերմունք ունի ընդդիմության հետ երկխոսությանը:
«Բոլոր պարագաներում երկխոսությունը շատ ավելի լավ մոտեցում է, քան առճակատումը: Այդուհանդերձ հասկանում եմ, որ բոլոր կողմերը դեռեւս չեն կողմնորոշվել երկխոսությանն ընդհանուր բովանդակության վերաբերյալ», - նաեւ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
...Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության մասին խոսելիս` Վարդան Բոստանջյանը ասաց, թե «երբ որ կոալիցիայի շրջանակներում կդիտարկվի այդ հարցը, «Բարգավաճին» կասվի, որ` «Բարգավա՛ճ», երկխոսիր», մենք էլ իմիտացիա [կանենք]…», ապա անմիջապես շտկում կատարեց` լրագրողների ծիծաղի ներքո ասելով, թե իրականում նկատի ուներ` «մենք էլ կերկխոսենք»:

Ի դեպ