Մատչելիության հղումներ

Համանախագահները առաջիկա շաբաթներին կայցելեն տարածաշրջան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահները առաջիկա շաբաթներին այցելելու են «Երեւան, Բաքու եւ Լեռնային Ղարաբաղ` պատրաստելու բանակցությունների շարունակությունը»: Այդ մասին ասված է հունիսի 24-ին Կազանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ Ֆրանսիայի արտգործնախարարության այսօր տարածած հաղորդագրությունում:

«Ինչպես նշված է [Կազանում ընդունված] հայտարարությունում, Կազանի հանդիպումը հստակեցրեց կամ հաստատեց փոխըմբռնման մի շարք կետեր, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները ներկա հիմքի վրա` միջնորդների առաջարկած կարգավորման սկզբունքների հետագա ընդունման նպատակով», - նշված է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Վստահեցնելով, որ այս «արդյունքը անկարեւոր չէ», Ֆրանսիայի արտգործնախարարությունը ընդգծում է, որ «Ֆրանսիան, Մինսկի խմբի համանախագահ գործընկերների` Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, ջանքեր չի խնայելու` կողմերին օգնելու շարունակել բանակցությունները»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG