Մատչելիության հղումներ

Նոր օրենսգիրքը, ըստ բնապահպանի, հակասում է պետության եւ ժողովրդի շահերին


Հակոբ Սանասարյանը (ձախից) լրագրողների հետ հանդիպմանը:
Հակոբ Սանասարյանը (ձախից) լրագրողների հետ հանդիպմանը:

Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը համոզմամբ` «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքը, որը հունիսի 23-ին Ազգային ժողովն ընդունել է առաջին ընթերցմամբ, «հակասում է Հայաստանի Հանրապետություն պետության եւ հայ ժողովրդի շահերին»:

Համաձայն նոր օրենսգրքի 5-րդ հոդվածի` ընդերքի տեղամասերն օգտագործման են տրամադրվում ընդերքօգտագործողների կողմից բնության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության հետ կապված օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պայմանով:

Հակոբ Սանասարյանի պարզաբանմանբ` սա նշանակում է, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է:

Օրենսգրքի 25-րդ հոդվածը, մինչդեռ, ընդերքօգտագործումն արգելում է միայն 3 տեղում` գերեզմանի համար հատկացված հողամասերում, բնության, պատմության եւ մշակույթի հուշարձանների հողամասերում, Հայաuտանի Հանրապետության Կարմիր Գրքում գրանցված բույսերի կամ կենդանիների բնակատեղիներում, ինչպես նաեւ` եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:

«Այս 25-րդ հոդվածով առաջին անգամ Հայաստանի անտառները դրվում են հանքահանման տակ` արդեն օրենքով: Եթե մինչեւ հիմա Թեղուտի խնդիրը` այդ ողբերգությունը, որ պիտի կատարվի եւ արդեն սկսվել է, ասում էին, որ օրենքի խախտում է եւ այլն եւ այլն, սրանից հետո հանք շահագործողները կունենան այդ 25-րդ հոդվածը», - նշեց Սանասարյանը:

ՀՅԴ խմբակցության փորձագիտական խմբի աշխատանքները համակարգող Աշոտ Եղիազարյանի խոսքով` հանքարդյուբերությունը Հայաստանում ամենակոռումպացված ոլորտն է, եւ անգամ կատարյալ օրենսդրության դեպքում հնարավոր չէ վերահսկել այն:

Նա պնդում է, որ 70 մլրդ դրամ հարկ չի մտնում պետբյուջե, իսկ Կանաչների միության նախագահը մի քանի հարյուր մլրդ դրամ չմուծված հարկ հաշվարկեց:

Աշոտ Եղիազարյանը առաջարկում է մի փոփոխություն, ըստ որի հանքարդյունաբերող ընկերությունների համար հարկային բեռը պետք է կազմի 80 տոկոս, այսինքն` ընկերությանը կմնա իր ստացված շահույթի միայն 20 տոկոսը:

Հայաստանյան հանքարդյունահանող ընկերություններից «Մեգո Գոլդ» ընկերության տնօրեն Աշոտ Պողոսյանի կարծիքով, շահույթի 80 տոկոսը հարկելը ողջամիտ չէ, հատկապես` որ հանքաարդյունաբերության ոլորտում ներդրումներ են կատարում հիմնականում արտասահմանյան ընկերությունները:

«Ներդրումները իսկապես շատ մեծ են հանքարդյունաբերության մեջ, եւ օրենսդրությունը պետք է հաշվի առնի, որ դա արգելք չլինի օտարերկրյա ներդրումների իրականացման համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավելեց Պողոսյանը:

Հայաստանում կա 600 ոչ մետաղական հանք, իսկ մետաղական` 30 հանք: Այդ բոլոր հանքերի շահույթի 80 տոկոսը միլիարդներ են կազմում, սակայն Աշոտ Եղիազարյանի խոսքով` առայժմ դրանք պետբյուջե չեն մտնի. - «Կարծում եմ, որ ավելացում կլինի, բայց ես չեմ կարծում, որ պետությունը կստանա իր ամբողջ հասանելիքը»:
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG