Մատչելիության հղումներ

«Ելքը մեկն է` միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը»


Կազանի հանդիպումը եւս մեկ անգամ ցույց տվեց` գործընթացը ունի համակարգային խնդիրներ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զաքարյանը:

Նա նշեց, թե համոզված էր, որ հունիսի 24-ին ոչ մի լուրջ փաստաթուղթ չէր ստորագրվի:

«Որպեսզի այս գործընթացն արդյունք տա, անհրաժեշտ է Ղարաբաղի մասնակցությունը այդ գործընթացին, մասնակցությունը բոլոր փուլերին` առաջինից մինչեւ վերջին փուլ: Այն իրավիճակում, երբ Ադրբեջանը հայտարարում է, որ զիջելու բան չունի, միայն մի ելք է մնում` միջազգային հանրությունը պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ինչից հետո բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն Ղարաբաղն ու Ադրբեջանը. սա է խնդրի միակ լուծումը», - համոզված է Ղարաբաղի արտգործնախարարի խորհրդականը:

Կազանի հանդիպման ձախողումից հետո մեկնաբանները, հատկապես` արտասահմանցի, սկսեցին խոսել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին:

Ռուբեն Զաքարյանի խոսքերով` չնայած այսօր Ադրբեջանը պատրաստ չէ լայնածավալ պատերազմի, սակայն այն պարագայում, երբ Ադրբեջանի իշխանությունները, երկրի նախագահը պարբերաբար սպառնում են խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, նման ռազմատենչ հայտարարություններով «զոմբիացնում են» սեփական բնակչությանը, ռազմական գործողությունները ադրբեջանական բանակի կողմից չեն բացառվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG