Մատչելիության հղումներ

logo-print

Մեծահարուստ Պրոխորովը` կուսակցության առաջնորդ


Ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը երեկ Մոսկվայում ընտրվել է «Правое дело»` «Ճշմարիտ խնդիր» կուսակցության առաջնորդ։
Պրոխորովը կուսակցության ղեկավարի դերում արտասանած իր առաջին ելույթում քննադատել է երկրում «Единая Россия»-ի միահեծան կառավարման իրողությունը, բայց միաժամանակ ընդգծել է, թե «Правое дело»-ն ընդիմադիր կառույց չէ։

Կուսակցությունը արտահայտում է նախագահ Դմիտրի Մեդվեդեւի երկրորդ պաշտոնավարման գաղափարը սատարող գործարար շրջանակների հայացքները։

Մեկնաբանների գնահատականով, դա անցած գրեթե մեկ տասնամյակում Ռուսաստանի քաղաքական ասպարեզում որեւէ ազդեցիկ գործարարի հայտնվելու առաջին դեպքն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG