Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն Կիեւին քննադատում են Տիմոշենկոյին «գազի գործով» դատելու համար


Միացյալ Նահանգները եւ Եվրոպական Միությունը քննադատել են Կիեւին նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին դատական պատասխանատվության ենթարկելու համար։

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ այդ դատավարության հիմքում քաղաքական դրդապատճառներ են, իսկ Ուկրաինայում Եվրամիության դեսպան Պինտոն Տեիքսերան ասել է, թե դատավարության պայմաններն անմարդկային են։

Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թվականին իր վարչապետության օրոք ռուսական կողմի հետ աննպատակահարմար բարձր գնով ռուսական գազի մատակարարման ապօրինի գործարք կնքելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG