Մատչելիության հղումներ

Քննություններին գրանցված ամենացածր միջին միավորները այս տարի ֆիզկայից են եւ մաթեմատիկայից՝ 6.2 եւ 6.3: Ամենաբարձր միջին միավորը դիմորդները վաստակել են հայերենից՝ 12.8:

Այս տարի պետական ԲՈՒՀ-երը եւ ոչ պետական այն 40 ԲՈՒՀ-երը, որոնք նույնպես ընդունելության քննություն են անցկացնում միասնական համակարգով, միասին հատկացրել էին 20928 ուսանողական տեղ, որից 18.500-ը անվճար, բայց դիմոդների թիվը, ինչպես կանխատեսվում էր, շատ փոքր էր՝ 1209:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը «Մաքս լիբերթիի» հետ զրույցում նշում է, որ, ընդհանուր առմամբ, դիմորդները այս տարի թույլ էին:

«Չհաշաշված հատուկենտ դիմորդների, որոնք գուցե անցյալ տարի նույնպես քննություններ են հանձնել, ու չըդունվելով իրենց ուզած բուհը՝ այս տարի վերադարձել են, մյուս բոլոր դիմորդները ցածր միավորներ են վաստակել», - ասաց Գուրգեն Խաչատրյանը:

Քննություններին գրանցված ամենացածր միջին միավորները այս տարի ֆիզկայից եւ մաթեմատիկայից են՝ 6.2 եւ 6.3: Ամենաբարձր միջին միավորը դիմորդները վաստակել են հայերենից՝ 12.8, հաջորդ տեղերը զբաղեցնում են օտար լեզուները՝ ֆրանսերենը, ապա ռուսերենը եւ անգլերենը:

Գուրգեն Խաչատրյանը մաթեմատիկայի ու բնական գիտությունների ցածր միջին միավորները տրամաբանական է համարում, «քանի որ բանակից զորացրված կամ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում պարապած դիմորդները չէին կարող բարձր միավորներ ստանալ հատկապես բնագիտական առարկաներից, որոնք ավելի երկարատև պարապմունքներ են պահանջում»:

Քանի որ հայերենի քննությունը ամենապահանջվածն է, այս տարի հենց հայերեն հանձնողների թիվն է ամենամեծը եղել՝ 509 մարդ, ապա մաթեմատիկան՝ 431, անգլերենը՝ 310, հետո հայոց պատմությունը եւ ֆիզիկան:

Հարջորդ տարի` 2012-ին, ԳԹԿ-ն կներմուծի մեկ հիմնական նորություն. դիմորդների համար կստեղծվեն ընդունելության քննություններին պատրաստվելու շտեմարաններ, եթե ոչ բոլոր, ապա հիմնական առարկաներից: Շտեմարանները պատրաստ կլինեն դեկտեմբեր - հունվար ամիսներին:

XS
SM
MD
LG