Մատչելիության հղումներ

Ադրբեջանը դրական է գնահատում Կազանի հանդիպման արդյունքները


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը տեղական ANC հեռուստաընկերությանը շաբաթ օրը տված հարցազրույցում ասել է. - «Կազանի հանդիպման արդյունքները կարելի է դրական գնահատել: Չնայած շատ սուր բանավեճերի եւ քննարկումների, որոշակի հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումներում մերձեցում է զգացվում»:

Նա նշել է, որ նախագահները պայմանավորվել են շարունակել բանակցությունները:

Կազանի հանդիպմանը անդրադարձել են նաեւ ադրբեջանցի փորձագետներն ու քաղաքական գործիչները:

Վերլուծաբան Ֆիքրետ Սադիխովը Trend գործակալությանը տված հարցազրույցում դժգոհել է, որ առաջատար երկրները ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա, շարունակում են հավասար մոտեցում ցուցաբերել հակամարտության կողմերի նկատմամբ , այնինչ` «ոչ թե հայկական, այլ ադրբեջանական տարածքներն են օկուպացված»:

Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին ասել է, թե Կազանի հանդիպումը հիմք է ստեղծում բանակցային գործընթացի հաջորդ փուլի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG