Մատչելիության հղումներ

Ֆիլիպիններում արեւադարձային փոթորկի պատճառով 90 հազար մարդ տարհանվել է


Ֆիլիպիններում «Մեարի» արեւադարձային փոթորկի հետեւանքով սկսված ուժեղ հեղեղումների պատճառով շուրջ 90 հազար մարդ ստիպված է եղել լքել բնակության վայրը:

Պաշտոնական տվյալներով 15 մարդ համարվում է անհետ կորած` նրանք հիմնականում ձկնորսներ են, ովքեր փոթորկի ժամանակ գտնվել են ծովում:

Փոթորիկը առավել մեծ ավերածություններ է պատճառել երկրի արեւելյան ափամերձ տարածքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG