Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ երկրի տարածքում, ավելի քան 4 հազար հեկտար տարածության վրա շարունակում են մոլեգնել 100-ից ավելի հրդեհներ: Դրանցից 2-ը հրդեհի խոշոր օջախներ են:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալության փոխանցմամբ, իրավիճակը հատկապես ծանր է Կրասնոյարսկի եւ Անդրբայկալյան երկրամասերում, Իրկուտսկի շրջանում, Կոմի եւ Բուրիաթիայի հանրապետություններում:

2011 թվականի սկզբից Ռուսաստանի տարածքում արձանագրվել է 13.5 հազար բնական հրդեհներ 846 հազար հեկտար ընդհանուր մակերեսով, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 3.04 անգամ ավել մեծ մակերես է կազմում:

Անցած տարի Ռուստատանում անտառային հրդեհները վտանգավոր չափերի էին հասել, որ նրանց օգնության էին մեկնել անգամ հայ հրշեջները` Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 10 տոննանոց 4 հրշեջ մեքենաներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG