Մատչելիության հղումներ

«Կորիզ»-ը նպատակ ունի նոր կինոմտածողություն բերել Հայաստան


Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում եւս մեկ կինոփառատոն կանցկացվի: Կարճամետրաժ խաղարկային «Կորիզ» խորագրով մրցութային նոր ծրագրին իրենց աշխատանքներն են ներկայացրել ինչպես հայաստանցի, այնպես էլ օտարերկրացի երիտասարդ կինոգործիչները:

Ինչպես ուրբաթ օրը հրավիրած ասուլիսին ասում էին «Կորիզ» փառատոնի կազմակերպիչ երիտասարդ կինոգործիչները, «Կորիզ»-ը նպատակ ունի պարզելու, թե ինչ ուղղությամբ եւ մտածողությամբ է շարժվելու կինոարվեստը առաջիկայում` հատկապես Հայաստանում, բայց ամենակարեւորը նոր կինոմտածողություն բերելն է Հայաստան:

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանը ասաց` ուզում են, որ հայ երիտասարդ ռեժիսորներն էլ հասկանան, որ «շատ մատչելի պայմաններով կարելի է նկարել «ուժեղ» կինո» եւ կարողանան մրցել մյուսների հետ:

Շահբազյանը նշեց մի շարք պատճառներ, թե ինչու հայ երիտասարդ կինոռեժիսորները չունեն այդ մտածողությունը:

«Դա դպրոցի, ավանդույթի, դրամատուրգիական հենք չունենալու մասնագիտական բնավորությունը ճիշտ չդաստիարակելու, հիմար ամբիցիայի հետեւից ընկելու եւ դատարկություն նկարելու պրոբլեմն է», - իր տեսակետը հայտնեց Շահբազյանը:

Այս ծրագրին մասնակցելու համար 135 կարճամետրաժ խաղարկային ֆիլմի հայտ է ներկայացվել, դրանցից ընտրվել են 25-ը` 18 երկրներից: Հայաստանից 30 ֆիլմի հայտ է ներկայացվել, սակայն մրցութային ծրագրին կմասնակցեն ընդամենը 3-ը:
please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG