Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր «Ոսկե Ծիրան» միջազգային ֆիլմերի փառատոնի կազմակերպիչները ներկայացրեցին կարճամետրաժ ֆիլմերի նոր` «Կորիզ» անվանակարգը:

«Մեր հասակակից շատ երիտասարդ կինոռեժիսորներ, չունենալով մեծ բյուջեներ, չունենալով հնարավորություն մեծ կինո նկարելու` աշխատում են փոքր ֆորմատի մեջ, եւ, ցավոք, ամեն փառատոն չէ, որ ունի հնարավորություն դրանք ցուցադրելու, ոչ բոլոր փառատոններում կա նման ծրագիր եւ կարճամետրաժ ֆիլմերը լավագույն դեպքոմ իրենց տեղը գտնում են ինտերնետ կայքերում և դրանից այն կողմ չեն կարողանում անցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց «Կորիզի» հիմնադրիներից մեկը` Վարդան Հակոբյանը:

Ըստ նրա, այս անվանակարգը կարող է օգնել թե ՛ հայ, թե՛ արտասահմանցի երիտասարդ կինոռեժիսորներին` փոքր բյուջեով ֆիլմեր նկարահանելով մտնել «մեծ կինոշրջապատ»:

Անվանակարգի «Կորիզ» խորագրի մտահղացումը ռեժիսոր Գագիկ Ղազարեինն է:

«Կորիզ , քանի որ մեծ ֆորումի անունը «Ոսկե ծիրան» է, եւ գիտենք, որ որեւէ պտուղ առանց կորիզի չի լինում: Եթե փորձենք արվեստի կոնտեքստի մեջ բացատրել` կարող ենք ասել, որ որեւէ կինոռոժիսորի առաջին դրսեւորումներն իր կարճամետրաժ ֆիլմերն են», - ասում է ռոժիսորը:

Անվանակարգում ներկայացված է եղել 135 ֆիլմ, բայց ընտրվել են 25-ը` 18 երկրներից, որոնցից 3-ն են հայկական:

«Չասեմ, որ արտասահմանյան ֆիլմերը իդեալական էին , իսկ հայկականը` լրիվ թափելու: Իհարկե, քանակային եւ որակային առումներով բավականին զիջում ենք, բայց այս նախաձեռնության հիմքում ընկած է այն միտքը, որ մեր երիտասարդներին ցույց տանք, թե ինչպես կարելի է կարճ տևողության մեջ ստանալ ասելիք, պատմել պատմություն` թե նոր, թե ակադեմիական ոճի մեջ», - այս առնչությամբ ասաց ռեժիսոր Լուսինե Սարգսյանը:

«Կորիզ» անվանակարգի ժյուրին կնախագահի պրոդյուսեր Թիերի Լենուվելը Ֆրանսիայից: Ժյուրիի մյուս անդամներն են ճանաչված կինոգետ Օլգա Շերվուդը Ռուսաստանից եւ կանադահայ ռեժիսոր Կարինե Թորոսյանը:

Ֆիլմեր են ներկայացված Թուրքիայից, Լյուքսեմբուրգից, Ավստրալիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից: Մրցանակը կլինի օգնություն` հաջորդ ֆիլմը նկարահանելու համար:


Էլեն Չիլինգարյան
XS
SM
MD
LG